|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հաղթանակը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել հեղափոխությանը, քան ՀՀԿ-ն ու նրա կցորդ քրեաօլիգարխիկ համակարգը միասին վերցրած: Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին:
Սարգսյանը հասկանում է, որ իրեն անգլիական թագուհու կարգավիճակից կարող է դուրս բերել միայն խորհրդարանում սեփական կուսակցության զգալի ներկայությունը: Բայց նախկին նոմենկլատուրայի հաջողությունը կարող է լինել նաև հակահեղափոխության հաղթանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: