|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը զեկուցելու համար հրավիրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին: Զեկուցելու մոտեցավ փոխնախարար Հակոբ Արշակյանը: Խոսրով Հարությունյանը զարմացավ. «Դուք պարոն Հակոբյա՞նն եք»: Փոխնախարարն արձագանքեց, որ` ոչ, ինքը նորանշանակ փոխնախարարն է, իսկ նախարարը գործուղման է:
«Մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես Ձեզ էլ անհարմար վիճակի մեջ դրեցի, ինքս էլ անհարմար վիճակի մեջ ընկա»,-ասաց. Հարությունյանը:
Փոխնախարարը նշեց, որ խնդիր չկա, անհարմար իրավիճակ էլ չկա, կտեղեկացնեն հաջորդ անգամ: