|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մալիից ներգաղթյալ Մամուդ Գասամը, որը Փարիզում փրկել էր պատշգամբից ընկնող չորս տարեկան երեխայի կյանքը, Ֆրանսիայի քաղաքացիություն և փրկարարի աշխատանք կստանա. հայտնում է ТАСС-ը:
Նրան ընդունել է նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, ով շնորհակալություն է հայտնել Գասամին խիզախ արարքի համար: Ֆրանսիայի նախագահը նրան արիության համար վկայագիր է շնորհել:
Միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Գասամը տեսել էր, որ 4-ամյա երեխան կախվել է պատշգամբից և կարող է ցած ընկնել: Նա բարձրացել էր 5-րդ հարկ և փրկել երեխայի կյանքը: