|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքական լիրայի արժեզրկումն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի կառավարությունում։
Ըստ Demokrathaber-ի` վերջին շրջանում դոլարի և եվրոյի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 21-ին պատմական ռեկորդ է գրանցել։
Անդրադառնալով հարցին`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նման իրավիճակը ժամանակավոր է, և ամեն ինչ վերահսկողության տակ է։
«Դիմում եմ իմ ժողովրդին, խնդրում եմ, օտար արժույթով մի փոխանակեք ձեր սեփական լիրաները: Շարունակեք կիրառել ազգային արժույթը։ Սա է իսկական ազգասիրությունը և հայրենասիրությունը։ Եթե մենք այդպես անենք, մեզ համար ավելի լավ կլինի»,- ասել է նա։