|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Podesta Group լոբբիստական ընկերության գործունեությունը դադարեցվել է` կապված ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հետ. հայտնում է АПА-ն:
Հետաքննելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Փոլ Մանաֆորտի գործունեությունը Ուկրաինայում` ի շահ ռուսամետ Ռեգիոնների կուսակցության ` Մյուլլերը հայտնաբերել է, որ Podesta Group-ը PR-ծառայություններ է մատուցել Մանաֆորտին, իսկ նրա միջոցով` նաև «Ժամանակակից Ուկրաինայի եվրոպական կենտրոն» ոչ կոմերցիոն կազմակերպությանը, որը վերահսկում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Հայտնի է դարձել նաև, որ ընկերությունը Ադրբեջանի շահերի լոբբինգ է իրականացրել ԱՄՆ-ում ու մեծ գումարներ ստացել դրա դիմաց: