|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Դեռ կքննարկենք, կաշխատենք, ժամանակը ցույց կտա. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանն ու անցկացման ժամանակահատվածին:
Ինչ վերաբերում է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում, նա ասաց, որ ուրախ կլինեն, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար, Բաբլոյանն արձագանքեց. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։
Հարցին` արդյո՞ք հայտնի է, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Աժ նախագահը պատասխանեց. «Դեռ կքննարկենք»։