|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայիսի 18-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաև ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ: