|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը կանգնել է անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի առջև:
Ըստ Demokrathaber-ի` Փայլանի դեմ նման պահանջով հայց է ներկայացվել` արդարադատության նախարարի անմիջական թույլտվությամբ: Հայցի պատճառ է դարձել դեռևս 2008 թվականին նրա հարցազրույցներից մեկը, որի ընթացքում նա 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս ասել է` Հայոց ցեղասպանություն, և նշել, որ այն մինչ օրս շարունակվում է: