|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվան երկու նոտա է հղել ուկրաինական ԱԳՆ-ին` կապված РИА Новости Украина-ի լրագրողների ձերբակալության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը. հայտնում է РИА Новости-ն:
Երեկ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են РИА Новости-ի կիևյան գրասենյակ և խուզարկություն իրականացրել:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ հետաքննություն է իրականացնում` կապված մեդիակառույցների հետ, որոնք գտնվում են ՌԴ-ի վերահսկողության տակ: Իրավապահները պարզել են, որ դրանք օգտագործվել են Ուկրաինայի դեմ հիբրիդային տեղեկատվական պատերազմի շրջանակում:
Բացի այդ` ձերբակալվել է РИА Новости Украина-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկին, որին կասկածում են Դոնբասի ինքնահռչակ հանրապետությանն աջակցելու և պետական դավաճանության մեջ: