|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը, որքան հնարավոր է շուտ, վերսկսելու ակտիվ բանակցությունները: