|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների միջև բախման հետևանքով զոհվածների համար Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Ըստ Demokrathaber-ի` նա ասել է, որ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո:
Նշենք, որ երեկ Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Իսրայելական ուժերի հետ բախման հետևանքով զոհվել է 59 մարդ, վիրավորվել` ավելի քան 1700-ը: