|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Չի բացառվում, որ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեն մայիսի 14-ին. գրում է Sputnik Армения-ն:
Բանն այն է, որ այդ օրը Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները:
«Եթե Փշաինյանի վարչապետ դառնալը կայացած փաստ համարենք, ապա, այո, մենք չենք բացառում, որ մայիսի 14-ին նա հանդիպի ՌԴ նախագահի հետ»,- ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը Sputnik Армения-ին:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 8-ին: