|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն իսկ հայտնի են միասնական քննությունների օրերը: Գնահատման և թեստավորման կենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Ըստ այդմ՝ քննությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով`
հունիսի 1-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»,
հունիսի 5-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,
հունիսի 8-ին՝ «Ֆիզիկա»,
հունիսի 12-ին՝ «Օտար լեզու»,
հունիսի 15-ին՝ «Մաթեմատիկա»,
հունիսի 19-ին՝ «Հայոց պատմություն», «Քիմիա»,
հունիսի 22-ին՝ «Ռուսաց լեզու»: