|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական համարվող` Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության աջակից` Թուրքիայի քաղաքացուն։
Ըստ «Անադոլու» գործակալության՝ ավելի վաղ Թուրքիայի քաղաքացի Մ. Ջ.-ի ձերբակալման մասին որոշում են կայացրել Թուրքիայում, ով համարվել է Վրաստանի Բաթում քաղաքում FETO խմբի առաջնորդներից մեկը: 2017 թվականի ապրիլին նա այցելել է Ադրբեջան, որտեղ ձերբակալվել է:
Ինտերպոլի գծով բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմը բավարարել է Թուրքիային Գյուլենի հետախուզվող աջակցի փոխանցման մասին դիմումը՝ արտահանձնելով նրան Թուրքիային։