|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օգտակար հանդիպում էր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` անդրադառնալով «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Նա նշեց, որ քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները: «Օգտակար հանդիպում էր, հանդիպումները շարունակական են լինելու»,- ասաց Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»: