|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելուն և «Մեծ եղեռն» արտահայտությամբ սահմանափակվելու դիրքորոշմանը:
Ըստ Asbarez-ի՝ Համբարյանը նշել է, որ Թրամփն առաջնորդվել է «առաջնահերթը՝ Թուրքիան» մոտեցմամբ:
«Իր ամենամյա ուղերձում նախագահը դարձյալ աջակցեց Անկարայի հանցավոր վարչակարգին և արդարացիորեն չդատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը»,- նշել է նա:
Համբարյանը հաստատել է, որ ԱՄՆ Հայ Դատի Հանձնախումբը շարունակելու է իր ուժերի չափով աջակցել Ցեղասպանության ճանաչման աշխատանքներին: