|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը չեղարկել է համերգը Սանկտ Պետերբուրգում և այսօր կվերադառնա Ֆրանսիա: Այդ մասին հայտնում է Вести.ру-ն` Le Parisien-ին հղումով:
Նշվում է, որ Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների անհանգստությունը չի առաջացնում:
«Մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել համերգը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ` ոչ մի սարսափելի բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- ավելի վաղ հայտնել է ТАСС-ի աղբյուրը: