|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները վաղը չեն կայանալու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով` բանակցությունները չեղարկվել են: Այս պահին ուժի մեջ է վաղը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցությունները չեն կայանա, քանի որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է բանակցել Փաշինյանի առաջարկած օրակարգով, որը ներառում է 4 կետ: Նա կոչ արեց հանրությանը վաղը` ժամը 11:00-ից, վերսկսել խաղաղ անհնազանդության ակցիաները և մասսայական ցույցերը: