|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել 217 քաղաքացիներ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ ցուցարարները, խմբերի բաժանված, անհնազանդության գործողություններ են իրականացնում Երևանի գրեթե բոլոր բանուկ փողոցներում: Նրանց մի մասը Կոմիտասի պողոտայում է, մի մասը` քաղաքապետարանի մոտ:
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնությունը հերթական հանրահավաքն է անցկացնելու Հանրապետության հրապարակում:
Ոստիկանությունն էլ քիչ առաջ հերթական հայտարարությունն է տարածել` նշելով, որ իրականացվող գործողությունների անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները: Ոստիկանությունը կոչ է անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները: