|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կիևյան կամրջի մոտ երեք մեծ բեռնատարներ փակել են ճանապարհը, դրանցից երկուսն անմիջապես Կիևյան կամրջի վրա են, իսկ մյուսը` Հալաբյան փողոցում: Տարածքի վարորդները միանում են ցույցին՝ ավտոմեքենաներից դուրս գալով ու դրանցով փակելով փողոցները:
Հարցին, թե ինչո՞ւ են փակել փողոցը, բեռնատարներից մեկի վարորդը պատասխանեց, որ ուզում է ընդամենը, որ իր երեխան լավ ապրի: Նա նշեց նաև, որ ոստիկանությունն իրեն չի անհանգստացրել այս ընթացքում:
Ցույցի մասնակիցները բեռնատարների վարորդների հետ շարունակում են իրենց քայլերթը: