|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, ինչպես նաև երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չեն տա ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախում: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Վերադառնալով ռազմական դիմակայության վտանգներին` կասեմ, որ 100 տոկոսով ելնում եմ այն բանից, որ զինվորականները դա թույլ չեն տա, իհարկե, թույլ չի տա նաև նախագահ Պուտինը, ոչ էլ, վստահ եմ, նախագահ Թրամփը: Նրանք ամեն դեպքում առաջնորդներ են, որոնք ընտրվել են իրենց ժողովուրդների կողմից, նրանք պատասխանատու են նաև ժողովրդի առաջ խաղաղության և հանգստության համար»,- ասել է նա:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ավելի են վատթարացել Սիրիայի հրթիռակոծությունից հետո: