|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն անդրադարձել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու և լրտեսություն անելու մեջ։
Ըստ DHA-ի՝ Փենսը նշել է, որ ինքն ու Թրամփը հետևում են հոգևորականի դատական գործընթացին և այդ հարցով արդեն զրույցել են Բրունսոնի կնոջ հետ:
«Եկել է ժամանակը, որ Թուրքիայի կառավարությունը նրան ազատ արձակի»,- ասել է նա:
Նշենք, որ Իզմիրի դատարանում մեկնարկել է Բրունսոնի դատավարությունը։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։