|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այս պահին Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գրիգոր Լուսավորիչ փողոցում է: Մինչ այդ նրանք շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի շենքը, որի դռները փակ էին: Քաղաքապետարանը հսկում էին ոստիկանության սակավաթիվ ուժեր: Նշենք, որ ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 72 քաղաքացու, սակայն ներկայումս նրանց թիվն ավելի է:
Ցուցարարների մի մասի հետ քաղաքապետարանի մոտ գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում կոչ արեց Ֆրանսիայի հրապարակում հավաքված իր կողմնակիցներին` միանալ իրենց երթին:
Ոստիկանները շարունակում են Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիների բերման ենթարկել: