|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդիպել է ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունիի հետ:
Ըստ Aztagdaily-ի՝ Բագրատունին նախագահի հետ քննարկել է լիբանանյան իրադարձությունները, Տահրանում գումարված Արաբական լիգայի վեհաժողովի և տարբեր պատասխանատուների հետ իր հանդիպումների արդյունքները, ինչպես նաև Լիբանանի տնտեսական օժանդակության նպատակով տեղի ունեցած «Սետր»-ի միջազգային խորհրդաժողովին վերաբերող մանրամասներն ու դրան հաջորդելիք քայլերը:
Հանդիպումից հետո Բագրատունին նշել է, որ նախագահ Աունը ներկայացրել է ներքին լիբանանյան իրավիճակի մասին ՀՅԴ Լիբանանի Կոնտրոնական կոմիտեի դիրքորոշումներն ու քննարկել լիբանանահայ համայնքին հուզող մի շարք հարցեր: