|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում մեկնարկել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Քրեյգ Բրունսոնի դատավարությունը, ով Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է Քուրդիստանի բանվորական կուսակցության և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու, ինչպես նաև լրտեսություն անելու մեջ։
Ըստ DHA-ի` ամերիկացի քահանային սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։
«Իմ` այստեղ գտնվելու միակ նպատակը Հիսուսի մասին պատմելն էր։ Երբեք սխալ բան չեմ արել։ Պետությունը միշտ ինձ հետևել է»,- ասել է Բրունսոնը։
Նա տեղեկացրել է, որ ինքն այժմ հոգեկան խնդիրներ ունի և ցանկանում է այլ բանտախուց տեղափոխվել։ Դատարանը խոստացել է ուսումնասիրել Բրունսոնի պահանջը։