|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ամփոփեց օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, արձանագրելով, որ Բաղրամյան փողոցը շարունակում է փակված մնալ թե ոստիկանության թե ցուցարարների կողմից:Նա ցուցարարներին կոչ արեց վաղը առավոտից շրջափակել մի շարք փողոցներ` Բաղրամյան, Սարյան, Պռոշյան, Հրազդան ստադիոնին հարող փողոցը, Հալաբյանը: Նա հորդորեց փակել փողոցները` ինչով պատահի` մեքենաներով, աղբամաններով, նստարաններով:
«Մեր գործողությունները պետք է լինեն ապակենտրոնացված:Վաղը հայտարարում ենք համահայաստանյան դասադուլ, գործադուլ»,- ասաց Փաշինյանը: