|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նամակագրությունը, երբ նա դեռ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր մենք ձեզ կներկայացնենք համապատասխան քրեական գործերից առանձին փաստաթղթերի կրկնօրինակներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ի հետ նամակագրությունը, այդ թվում՝ անմիջականորեն տիկին Մեյի հետ նամակագրությունը, երբ նա կատարում էր այդ երկրի ՆԳՆ ղեկավարի պարտականությունները»,- ասել է նա: