|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի թարգմանիչ Միֆթահ Միսուրին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Քադաֆիի կողմից Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին:
Միսուրիի խոսքով՝ Սարկոզին Լիբիա այցերից մեկի ժամանակ Քադաֆիին հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, և Քադաֆին խոստացել է «ամեն կերպ աջակցել նրան»:
Թարգմանիչը հաստատել է, որ Սարկոզիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հանդիպել են լիբիացի պաշտոնյաների հետ: Ըստ նրա` կողմերը հանդիպման ժամանակ կազմել են հատուկ փաստաթուղթ, որում տեղ էր գտել Քադաֆիից 50 մլն եվրոյի չափով աջակցություն ստանալու խնդրանքը: Սակայն, ըստ թարգմանչի, Քադաֆին այնուհետև կարգադրել է իջեցնել այդ գումարը մինչև 20 մլն եվրոյի:
Հիշեցնենք, որ Սարկոզին դատարանի վերահսկողության տակ է տվյալ գործով: