|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Ստամբուլի Թաքսիմի ուսումնահետազոտական հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ըստ Hurriyet-ի՝ դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհը սկսվել է հիվանդանոցի կտուրից ու աստիճանաբար տարածվել ամբողջ շենքում: Հրդեհին հաջորդել են պայթյուններ: Կարճ ժամանակում ծուխը պատել է ամբողջ հիվանդանոցը:
Հրդեհի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հիվանդները տարհանվել են, իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 32 հիվանդ նույն ժամերին տեղափոխվել է մոտակայքում գտնվող այլ հիվանդանոցներ: