|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԷՔՍՊՕ-2025-ը հարկավոր է անցնել Եկատերինբուրգում, ոչ թե Բաքվում կամ Օսակայում. հայտնում է Новая газета-ն:
«Ենթադրենք` ԷՔՍՊՕ-2025-ը կկայանա Դուբայում, բայց այնտեղ Մերձավոր Արևելքից գրոհայիններ կան: Կարող է անցկացվել ճապոնական Օսակայում, սակայն այնտեղ կարող է երկրաշարժ լինել: Բաքո՞ւ, մոտիկ են Ղարաբաղը և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի դժվար տարածքները: Իսկ ահա Սվերդլովի շրջանը աշխարհում ամենաանվտանգ վայրն է»,- ասել է նա:
Ցուցահանդեսի անցկացման վերջնական վայրը կորոշվի 2018-ի նոյեմբերին Փարիզում: