|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կեմերովոյի Զավոդսկի շրջանային դատարանը կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային. հայտնում է РИА Новости-ն: Նա կալանքի տակ կմնա մինչև մայիսի 25-ը:
Բոգդանովան մեղադրվում է հրդեհային անվտանգության պահանջների խախտման մեջ, որը հանգեցրել է մարդկանց մահվան:
Նշենք, որ «Զիմնյայա վիշնյա»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը` երեխաներ: Առևտրի կենտրոնի ղեկավարությունը չի կարողացել կազմակերպել մարդկանց տարհանումը, չի աշխատել նաև հակահրդեհային ազդանշանը: