|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքն արտադրական տարածք:
Բացի այդ՝ թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, չի ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, խախտվել են նաև հացի տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:
ՍԱՊԾ