|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Scientific Reports ամսագրում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ գիտնականները մարդու օրգանիզմում նոր օրգան են հայտնաբերել: «Ինտերստիտիում» (Interstitium) անունով օրգանը ծառայում է որպես «կլանիչ»: Այն օգնում է պաշտպանել հյուսվածքները: Նշվում է, որ այդն հնարավորություն է տալիս ավելի շուտ բացահայտելու քաղցկեղի տարածվածությունն օրգանիզմում:
Հայտնի է, որ նոր օրգանը հայտնաբերվել է Իսրայելի գիտական կենտրոններից մեկում: Հիվանդներից մեկի լեղապարկում քաղցկեղի հետք փնտրող բժիշկներ Քարր Լոքն ու Պետրոս Բենիասը հայտնաբերել են այդ «հատվածները» կամ, այսպես կոչված, «բացվածքները»: Քանի որ դա հակասել է մարդու անատոմիային, այդ մասին նրանք զեկուցել են Նյու Յորքի համալսարանի պաթոլոգ Նեյլ Թեյսին, որից հետո էլ հայտնաբերվել է նոր օրգանը:
«Ինտերստիտիում»-ի մասին գիտական այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: