|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ քննչական կոմիտեն Կեմերովո քաղաքում առևտրի կենտրոնում բռնկված մեծ հրդեհի գործով մեղադրանք է առաջադրել կալանավորված 5 անձանց: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
5 անձանց թվում են կենտրոնի սեփականատեր ընկերության տեխնիկական գծով տնօրենը, հրդեհված տարածքի վարձակալը, հակահրդեհային ազդանշանային համակարգի աշխատակիցն ու ղեկավարը, ինչպես նաև ազդանշանային համակարգն անջատած աշխատակիցը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը հրդեհ էր բռնկվել Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում, որի հետևանքով զոհվել են 64 մարդ, որից 40-ը երեխաներ են եղել: