|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Յուրաքանչյուր օր շատ թանկ է և պետք է նշվի. այս կարծիքին է 78-ամյա Քեյթ Ուիլյամսը, որին պատկանող արտասովոր ակումբը մեծ հավանության է արժանացել համացանցի օգտատերերի կողմից: Նորզելանդուհուն պատկանող «KIWI» ակումբը ոչ այլ ինչ է, եթե ոչ դագաղների ձևավորման վայր. մարդիկ, անկախ տարիքից, հաճախում են այնտեղ և ձևավորում իրենց սեփական դագաղը:
78-ամյա կինը պատմում է, որ դագաղներն իրենց սիրելի գույներով և պատկերներով ձևավորող մարդիկ ցույց են տալիս իրենց ներաշխարհն ու հանգիստ վերաբերմունքը «վերջին ուղևորության» նկատմամբ:
«Յուրաքանչյուր մահվան մեջ կա գեղեցկություն»,- համոզված ասում է Ուիլյամսը: