|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել եւ խորանալ՝ տանելով դեպի ավելի վաղ ժամանակներ:
Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկանում են նախազգուշացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ եթե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակտիվացման փորձեր անի, ապա նրա պաշտոնավարման օրոք առկա գործերը կարող են վերաթարմացվել:
Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաեւ «Սասնա ծռեր» խմբի հովանավորման եւ ուղղորդման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: