|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հեռախոսային զրույց է տեղի ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Երկու երկրների լիդերները խոսել են երկկողմ բազմավեկտոր հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին, ընդգծվել է սպառազինությունների մրցավազքի սահմանափակման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը: Երկու լիդերները հետաքրքրված են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, էներգետիկ ոլորտի զարգացման գործում:
Քննարկվել է սիրիական կոնֆլիկտը և Ուկրաինայում սկսված ներքին ճգնաժամը: Քննարկվել է նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին հարցը: Ընդհանուր առմամբ, խոսակցությունը կրել է կառուցողական, գործնական բնույթ և ուղղված էր ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների լուծմանը: