|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունքն իր համար համարում է Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների կողմից ստացած աջակցությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Այդ քվեարկության գլխավոր արդյունքն իմ ու մեր թիմի համար 1 միլիոն ձայնն է. միլիոն մարդ աջակցել է մեր արժեքներին: Դա մեծաթիվ հիանալի, ոչ անտարբեր քաղաքացիներ են: Եթե միլիոն մարդ մեզ հետ կուսակցություն ստեղծի, մենք կփոխենք Պետական դուման: Եթե միլիոն մարդ դուրս գա խաղաղ հանրահավաքի, մենք կփոխենք երկիրը»,- գրել է նա Instagram-ում:
Նշենք, որ քվեաթերթիկների 99 տոկոսի մշակումից հետո Սոբչակը հավաքել է ձայների 1,67%-ը: