|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տեղեկացրել էինք, որ Կրասնոդարում հինգ հարկանի բնակելի շենքում այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: «ՌԻԱ Նովոստի»-ից տեղեկանում ենք, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Շենքի բնակիչները՝ շուրջ 30 մարդ, դուրս են բերվել կառույցից: Դեպքի վայրում աշխատում է 173 մարդ: Դեպքի մանրամասները պարզվում են:
Ըստ լուրերի՝ տուժածներից մեկը՝ 70-ամյա մի տղամարդ, 90 տոկոս այրվածք է ստացել: