|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց լիզինգային գործունեության զարգացման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ներկայումս լիզինգի ծառայություն են մատուցում մասնագիտացված երկու ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից` 3-ը, գործող առևտրային բանկերից` 5-ը: Նման ցուցանիշը, ըստ վարչապետի, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում` գործող օրեմսդրության թերի կարգավորումներով: Մասնավորապես`օրենսդրությամբ կարգավորված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, հստակ չեն պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը:
Վարչապետը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել օրենսդրական փոփխությունների առաջարկություններ` ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը` անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցմանն ու կատարելագործմանը: