|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Եթե հայ-թուրքական արձանագրությունները որպես փաստաթուղթ են մնալու և որևէ ազդեցություն չեն ունենալու, դրանց անհրաժեշտությունը չկա. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր կողմից որևէ պարտավորություն չի դրժվել։ Թուրքիան է խուսափել պարտավորությունները կատարելուց ու նախապայմաններ է դրել, իսկ մենք նախապայմաններով որևէ համաձայնագիր չենք ստորագրում։ Եթե այսպես պիտի շարունակվի, և Թուրքիան չի արձագանքում, բնականաբար, այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը, դրա արդյունքները կտեսնեք ապագայում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ ՀՀ-ն 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների։