|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև ընդունեց, ինչից հետո թուրքական կողմը սկսեց «դատապարտման» շարանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Չավուշօղլուն պնդել է, որ Հոլանդիան արդեն իսկ դարձել է «ծայրահեղ հոսանքների կենտրոն»: «Նրանց կայացրած որոշումը բնական է, բայց՝ սխալ: Քաղաքական գործիչները պատմության մասին իրենց նվազ տեղեկություններով չպետք է որոշումներ կայացնեն»,- ասել է նա:
Նշենք, որ սա թուրքական կողմի արդեն երրորդ արձագանքն է: Բացի Չավուշօղլուից, պաշտոնական պատասխանով էին հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարարությունն ու երկրի՝ ԵՄ հարցերով նախարարը: