|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց Բրազիլիայի ներկայացուցչին:
Երեկ հաղթանակ էր տոնել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտություն էր կրել:
Այսպիսով, Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Վաղն իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը հաղթանակի դեպքում կապահովվի առնվազն բրոնզե մեդալ: