|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքական կողմը կրկին անդրադարձել է Նիդերլանդների խորհրդարանում քննարկվելիք՝ Հայոց ցեղասպանության մասին երկու նախագծերին:
Ըստ «Ակօս»-ի՝ երկրի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ այդ հարցով իրենց կայացնելիք որոշմամբ Նիդերլանդների իշխանություններն ի ցույց կդնեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության առկայությունը կամ դրա բացակայությունը:
«Նրանք, այսպիսով, ցույց կտան՝ ունե՞ն մեր երկրի հետ հարաբերությունները լավացնելու ցանկություն, թե՞ ոչ»,- ասել է Աքսոյը:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ: Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդերլանդների՝ դեռևս 2004 թվականին Ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդերլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: