|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մերձավորների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ:
Այսպես` ձերբակալվել է վարչապետի նախկին մամուլի քարտուղարը, կապի նախարարության նախկին գլխավոր տնօրենը, երկրում խոշորագույն «Բեզեկ» հեռուստակոմունիկացիոն ընկերության սեփականատերը:
Ըստ հետաքննության` պաշտոնյաներն առաջ են տարել «Բեզեկի»-ի շահերը, փոխարենը ընկերությունը դրական է լուսաբանել Նեթանյահուի գործունեությունը:
Ինքը` Նեթանյահուն, քրեական գործում չի ներգրավված: