|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը երեկ հանդիպում է ունեցել ԵՄ-ի Հարավային Կովկասում հատուկ պատվիրակ Տոյվո Կլաարի հետ. հայտնում է АПА-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտությունը: Հասանովն ասել է, որ բանակցային գործընթացը շարունակում է արդյունք չտալ: Նշելով, որ երկու երկրների բանակները շփման գծում կանգնած են միմյանց դեմ` Հասանովը չի բացառել, որ ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել:
Կլաարն, իր հերթին, նշել է հակամարտության շուտափույթ և խաղաղ լուծման կարևորությունը` ընդգծելով, որ ԵՄ-ը բանակցությունների շարունակման կողմնակիցն է: