|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղեկավարվելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2018 թվականի փետրվարի 6-ի N33-Ա հրամանով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրակցված անտառներում 2018 թվականին իրականացվելիք 90596 խմ բնափայտի մթերման և իրացման աշխատանքները կազմակերպելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջիկայում հայտարարելու է «Արմատի վրա ծառատուի առուվաճառքի», ինչպես նաև «Ծառայությունների՝ անտառտնտեսական աշխատանքների կատարման աճուրդներ և մրցույթներ» յուրաքանչյուր անտառհատման տոմսի համար առանձին լոտերով։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն