|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փետրվարի 13-ին, ժամը 20:51-ին ահազանգ է ատացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel B» մակնիշի 35 GF 478 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ք. Պ.) և «Honda Elantra» մակնիշի 10 TT 510 պետհամարանիշերով (վարորդի անձը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները. մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժաներ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ք. Պ.-ը և ուղևոր՝ 1996 թ. ծնված Ժ. Հ.-ը հոսպիտալացվել են «սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ: