|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անկարայի քաղաքապետ Մուսթաֆա Թունան տեղեկացրել է, որ երկրում ԱՄՆ դեսպանատան հարակից «Նևզաթ Թանդողան» փողոցը կանվանափոխվի «Ձիթենու ճյուղ»՝ Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից սկսված գործողությունների անունով:
Ըստ Demokarthaber-ի՝ քաղաքապետն այդ մասին տեղեկացրել է իր թվիթերյան էջում` նշելով, որ արդեն ձեռնարկել են իրենց առաջարկը մեջլիսին ներկայացնելու առաջին քայլը:
Նշենք, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունն արժանացել է ԱՄՆ-ի հավանությանը: