|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը համարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից ուշադրությունը շեղելու միջոց:
«Փորձելով շեղել ուշադրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից, Ադրբեջանի ԱԳՆ քարոզիչները բացահայտել են հայերի նոր գաղտնի դիվերսիոն զենքը` անսարք ՈՒԱԶ-իկը: Այդ զենքը արագ կերպով վնասազերծվել է: Բուռն ծափահարություններ»-գրել է Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել, իբրև թե կանխել են հայկական կողմի դիվերսիոն փորձը: Լուրերին զուգահեռ` նաև տեսանյութ էր տարածվում, որը, ըստ ադրբեջանցիների տրամաբանության, «հաստատում» է դիվերսիոն փորձի մանրամասները: Սակայն տեսանյութն ավելի շատ ժպիտ կարող է առաջացնել ադրբեջանական տրամաբանության կառուցողականության շուրջ: